

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Բաքվում գտնվող «ռազմավարի պուրակի» համալրման մասին։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Այս պուրակը կառուցվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որտեղ տեղադրված են հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել էր հեռացնել պուրակի որոշ ցուցանմուշներ, որոնք ազգային ատելության և խտրականության տարրեր են պարունակում։
Ադրբեջանի կառավարությունը վստահեցրել էր, թե կատարել է այդ պահանջը, մինչդեռ այսօր ադրբեջանական աղբյուրները, այդ թվում՝ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Ստեփանակերտից նոր «ցուցանմուշներ» են տեղափոխվել այդ պուրակ, և «մարդիկ այցելում են դիտելու»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…