

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «պայմաններ են ստեղծվում» Արցախից Հայաստան բժշկական տարհանումներ իրականացնելու համար։
«ԿԽՄԿ-ի դիմումի հիման վրա անհրաժեշտ հնարավորություններ են ստեղծվում բժշկական օգնության կարիք ունեցող անձանց Հայաստան տարհանելու համար»,- հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի կառավարության հաղորդագրությունը։
Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը Աղդամում, Ֆիզուլիում և Քելբաջարում «վրանային ճամբարներ է տեղակայել հայ բնակչության համար»։
Հազար հոգու համար նախատեսված այդ ճամբարներում, ինչպես հաղորդվում է, առաջին բուժօգնություն կցուցաբերեն Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները, զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողներ։
Ստեփանակերտն այս տեղեկությունները չի հաստատել։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն զբաղվելու է Լեռնային Ղարաբաղում «սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմամբ»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…