Լրահոս 24/7

Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի:

Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցում:

Ստեփանակերտում մարդկանց հավաքում են օդանավակայան, նախապես խոստանալով, որ գնալու են Հայաստան, իսկ հետո ասում, որ Հայաստանը չի թողնում, որ իրենք լքեն Ղարաբաղը: Մարդկանց բազմությանը նկարում են և տարածում` մեղադրելով ՀՀ իշխանություններին:

Փորձում են հրեշացնել ՀՀ իշխանությանը, որի վրա արդեն պետք է հարձակվեն Երևանում: Ստեղծում են հարձակման լեգիտիմություն:

Կանչը հնչելուն պես` Երևանում, դաշնակները, Քոչարյան-Սարգսյան & Co-ն դուրս է գալիս փողոց` մեղադրելով Հայաստանի իշխանությանը Ղարաբաղը հանձնելու և մարդկանց Հայաստան մուտքը թույլ չտալու մեջ: Օգտագործում են մարդկանց էմոցիաները և հեղաշրջման կոչեր անում:

Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը, կոչ են անում հայ բնակչությանը միանալ ընդդիմության ցույցերին, իսկ ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը երեկ հայտարարում է, որ Ռուսաստանը կվերացնի Հայաստանը և այն կդարձնի Ռուսաստանի գուբերնիա:

Այսքանից հետո, բացատրեք, թե ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների այս շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը:

Հայաստանը մնալու է կանգու´ն: Վստահ եղե´ք»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago