

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Աղդամից Ստեփանակերտ է ուղևորվել SOCAR ընկերության 2 վառելիքի ցիստեռն։ Ստեփանակերտն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը։
Ավելի քան 9 ամիս է՝ Արցախը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը լրիվությամբ փակել է կապույտ վառելիքի հասանելիությունը։
Ամիսներ շարունակ Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման խափանման պայմաններում Արցախը հոսանքով սնուցվում էր սեփական պաշարների հաշվին՝ հովհարային անջատումներով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումից ի վեր՝ արդեն հինգերորդ օրն է Արցախում հոսանք ընդհանրապես չկա։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…