Լրահոս 24/7

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը մտահոգություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն հայտարարություն է տարածել, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ:

Նա ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման կարևորությունը։ «Ռազմական գործողությունները կարող են միայն սրել իրավիճակը և ցեղասպանության վտանգ ստեղծել»,- նշել է Նդերիտուն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը նաև մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում հաճախակիացել են ատելության և թշնամանքի նարատիվները:

Նա կոչ է արել կառուցողական երկխոսություն վարել՝ հարգելով մարդու իրավունքները, ինչպես նաև վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու մարդկանց տեղաշարժը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago