Categories: Հայաստան

Բացառվում է, որ պետությունը շահագործի «Գոլդեն Փելեսը». Նարեկ Բաբայան

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղյակ չէ, թե ինչով է պայմանավորված Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի, «Գոլդեն փելեսի»  նախկին սեփականատեր Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն փելեսի»  նվիրատվությունը պետությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Բաբայանը։

Նա ասաց, որ «Գոլդեն փելեսը» գնելու առաջարկներ են հնչել, բայց ինքը չի կարող ոչ այդ գներն ասել, ոչ՝ անունները. «Պետք է ավելի ստուգված, վերջնական ու համոզիչ լինի այդ ասելը, որովհետեւ եթե ինչ-որ մեկը եկավ եւ ինչ-որ բան ասեց՝ դա դեռ որեւէ բան չի նշանակում»։

Բաբայանն ասաց, որ շենքում եղած ամեն ինչ գույքագրված է. «Պետք է արվի հանձնում-ընդունումը՝ ըստ այդ գույքագրման ցանկի, եթե ինչ-որ մի բան պակաս լինի, դա չի կարող ընդունվել։ Կա հստակ պայմանավորվածություն, որ այն ամենը, ինչը թողնված է շարժական գույքի մասով՝ ամեն ինչը գույքագրված է եւ գնահատված»։

Նարեկ Բաբայանն ասաց, որ ինքը չի հանդիպել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ եւ «Գոլդեն փելեսի» նախկին սեփականատեր Արմեն Ավետիսյանի հետ. «Տեղյակ չեմ, թե ինչով է պայմանավորված նրա նվիրատվության ցանկությունը։ Տվյալ դեպքում Ավետիսյանի որդին է դիմել, բայց ես անձամբ իր հետ չեմ հանդիպել»։

Հարցին՝ եթե լավ տարբերակներ չառաջարկվեն, արդյոք հնարավոր է, որ պետությունը շահագործի այն, Բաբայանը պատասխանեց՝ բացառվում է։

Նշենք, որ կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու հարցին։

Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրեւ արտասահմանյան ներդրում։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

18 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago