

Երեւանցիներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ծաղիկներ են տանում Հայաստանում ՌԴ դեսպանության մոտ՝ ռուս զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով։
Քաղաքացիներից ոմանք հայտնում են, որ ցնցված են Արցախում ռուս զինվորների զոհվելու պատճառով։
Իրադրությունը սեպտեմբերի 23-ի ցերեկը Ռուսաստանի դեսպանության մոտ հանգիստ է, ոստիկանության ուժեղացումը, ինչը կար վերջին ժամանակներս դեսպանության առջեւ, հանվել է։
Զոհված խաղաղապահների մարմինները երեկ տեղափոխվել են Երեւան։
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել էր այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման ժամանակ զոհվել է 6 զինծառայող, եւս մի քանի հոգի տարբեր ծանրության վիրավորումներ է ստացել։
ՌԴ ՊՆ-ն սեպտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դիտորդական դիրքից վերադառնալիս հրազենով գնդակոծվել է ռուս խաղաղապահների ավտոմեքենան։ Ավելի ուշ RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել էր ռուս 5 խաղաղապահների զոհվելու մասին։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…