Նախարարը արգելափակում է հարյուրավոր ուսանողների, միայն թե տապալված վարկանիշը չերևա. «Հանուն որակյալ կրթության»

 

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամները կրկին դիմում եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

Հարգելի՛ պարոն նախարար, նախ շնորհակալ ենք, որ ուղիղ 1 ամիս և 1 շաբաթ անց որոշեցիք այնուամենայնիվ անդրադառնալ ՀՊՏՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ չհրաժարվելով պատասխանել լրագրողի հարցերին: Չէինք ցանկանա այս ձևաչափով անդրադառնալ Ձեր կարծիքին, քանի որ նման ոլորտ ղեկավարող պետական պաշտոնյայից միշտ ակնկալել ենք կառուցողական և արդար որոշումներ, սակայն այն ծաղրական վերաբերմունքը և հեգնանքը, որին փորձեցիք արժանացնել որակյալ կրթության համար պայքարող ուսանողներին՝ «այդ խմբեր» անվանակոչելով, մեզ ստիպում է դա անել:

Իրականում շատ հետաքրքիր էր լսել Ձեր կարծիքը «նախկին ռեկտորի ժ/պ»-ի՝ Ձեր կողմից «բարձրացված» վարկանիշի վերաբերյալ: Թեպետ Դուք այդպես էլ խուսափեցիք նշել նրա անունը, բայց պետք է փաստել, որ եթե կար մեկը, ում շնորհիվ բարձրանում էր Ձեր՝ «հեղափոխական բարեփոխիչի» վարկանիշը, դա Ռուբեն Հայրապետյանն էր: ՀՊՏՀ-ն այն եզակի կրթական հաստատություններից էր (եթե ոչ միակը), որտեղ սկսեցին իրականացվել լուրջ և արմատական փոփոխություններ՝ ի նպաստ ուսանողների ապագայի և տնտեսության: Երբ Ձեր հակառակորդները խոսում էին կրթության ոլորտը կատարելապես ձախողելու մասին, շատերս էինք բերում մեր համալսարանի օրինակը՝ պաշտպանելով Ձեզ: Պարոն Հայրապետյանը խիզախաբար իր վրա վերցրեց բարեփոխումների հետևանքով աշխատանքից հեռացող դասախոսների բոլոր «հարվածները», որպեսզի Դուք, ոչինչ չանելով, համակարգչի առջև նստած պարծենաք Ձեր վարկանիշով, և հիմա համարձակվում եք նման բա՞ն ասել: Գոնե ասելուց հետո մի պահ մտածե՞լ եք, թե որքան անարդար և սխալ էր Ձեր հայտարարությունը:

Հարկ ենք համարում հիշեցնել ռեկտորի նախկին պաշտոնակատարի հեռանալու մասին Ձեր աղաղակող գրառման արձագանքները, որոնք այնքան բացասական էին, որ Կրթության նախարարը սկսում է արգելափակել հարյուրավոր ուսանողների, միայն թե դժգոհության ալիքը և տապալված վարկանիշը չերևան: Այդ Դու՞ք էիք վարկանիշ ապահովողը: Դե փորձե՛ք այլոց համար ևս ապահովել: Չի ստացվում, չէ՞:

Եթե դժգոհողների կամ «բողոքող ուսանողների 1%-ը» (թեպետ երևի չեք հասցրել հետևել ստորագրահավաքի երկրորդ փուլի արդյունքներին, քանզի զբաղված եք «սպամ» տարածող ուսանողներին մինչ օրս արգելափակելով) Ձեզ համար էական ցուցանիշ չէ, ապա թող այդպես լինի, այո՛, մենք եկել և պայքարում ենք հանուն արդարության և որակյալ կրթության, որոնք, ինչպես հասկանում ենք, Ձեզ համար այդպես էլ չդարձան ո՛չ արժեք, ո՛չ նպատակ:

Հարգելի՛ պարոն Հարությունյան, «գրագողության» և «գրագողի» մասին Ձեր սուբյեկտիվ ընկալումները հնչեցնելիս, որը շատ քչերն են կիսում, լավ կլիներ հիշեիք, որ Դուք նախարարն եք, իսկ ոլորտը կարգավորող օրենսդրությունն այդպիսի հասկացություններ չի նախատեսում: Ակնհայտ է, որ վիրավորանք պարունակող այդ բառերն օգտագործում եք լրիվ այլ նպատակներով: Ինչ վերաբերում է Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում արտագրությունների դեպքերին, ապա դրանք վաղուց են բացահայտվել, իսկ հրապարակվել է դեռևս միայն մի մասը: «Եթե բացահայտվեն» Ձեր արտահայտությունն այս առումով անհասկանալի է, որովհետև դրանք նույն լեզվով «copy paste»-եր են, և նույնիսկ հանձնաժողով ստեղծելն է ռեսուրսների անիմաստ կորուստ:

Վերջում հիշեցնենք Ձեզ նաև, որ ռեկտորին ընտրում է համալսարանի խորհուրդը՝ իր բոլոր շահառուներով: Եվ որևէ նախարարի սուբյեկտիվ ընկալումները «գրագողության» մասին չեն կարող խախտել համալսարանի ինքնավարությունը: Հակառակ դեպքում, կհաստատեք այն պնդումները, որ հեղափոխությունից հետո կրթության ոլորտում ոչինչ չի փոխվել: Իսկ մենք դեռևս դրան չենք ուզում հավատալ:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

13 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

14 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

15 hours ago