Լրահոս 24/7
25.09.2023

ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը (Մայրենի 5–րդ դասարանի դասագիրք, Ա․ Գալստյան, Թ․ Թովմասյան, «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան 2023), որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, ինչպես նաև հասանելի է դրա էլեկտրոնային տարբերակը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում և ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում՝ https://tinyurl.com/st7m7avt: Նոր դասագրքերի գործածությամբ՝ նախկին դասագրքերը դպրոցներում այլև չեն օգտագործվում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով` https://tinyurl.com/3era57ea:

Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ:

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և կոչ ենք անում չտրվել հնարքի ազդեցությանն ու անհարկի մանիպուլյացիաներին: Որևէ տեղեկատվություն տարածելուց կամ դրա վերաբերյալ քննարկում ծավալելուց առաջ անհրաժեշտ է դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:

Լրահոս
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
13:14
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
12:53
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
12:41
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
12:21
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
12:16
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
12:02
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
11:39
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
11:21
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
11:17
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
11:13
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
11:07
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան