Լրահոս 24/7
25.09.2023

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ այն որակելով «ՌԴ հասցեին անընդունելի հարձակումներ պարունակող»։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ուղերձը մերժումից բացի այլ բան չի կարող առաջացնել. «Ակնհայտ է ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը իր վրայից հանելու փորձը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»,– ասված է հայտարարության մեջ։

«Կառավարության ղեկավարն, ըստ էության, խոստովանել է, որ այդ ամբողջ ընթացքում Հայաստանը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի»,- նշված է հայտարարությունում․ «Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը չի կանգնեցրել ընտրության առջև՝ մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ։ Մոսկվան լայնածավալ աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում»։

Ըստ ԱԳՆ-ի՝ 2020թ. աշնանը միայն ՌԴ-ի և նախագահ Պուտինի ջանքերը կանխեցին, որ Հայաստանն ամբողջական պարտության չմատնվի․ «Եթե Փաշինյանն ավելի շուտ համաձայներ հրադադարին, պարտությունը կլիներ պակաս ցավոտ»։

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է, որ  անհեռատեսության պատճառով չհաջողվեց կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ․ «Մասնավորապես, Փաշինյանի կողմից չստորագրվեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին»։

Ըստ ԱԳՆ-ի. «Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն նախընտրեց փախուստն ու վազքը դեպի արևմուտք, կանգ է առել եռակողմ համաձայնությունների կոմպլեքս իրականացումը»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է, որ բաց է թողնվել թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր էապես առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման առումով, ինչը Հայաստանի համար կդառնար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հերքել է պնդումները, թե երևանյան բողոքի ցույցերը խրախուսվում են Ռուսաստանի կողմից. «Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն»։ 

Ռուսաստանի ԱԳՆ–ն եզրափակել է․ «Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը հսկայական սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով տապալել Հայաստանի բազմադարյա կապերը Ռուսաստանի հետ և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաև հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»։

Լրահոս
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
13:14
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
12:53
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
12:41
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
12:21
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
12:16
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
12:02
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
11:39
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
11:21
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
11:17
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
11:13
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
11:07
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան