Լրահոս 24/7

Կանադան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Կանադայի կառավարությունը Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Պրոֆեսիոնալ դիվանագետ Էնդրյու Թերները հաջորդ ամիս կգործուղվի Երևան։ Թերների գործունեությունը հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելքում աշխատանքին:

2022 թվականի ապրիլին Եվրամիությունում դեսպան Ստեֆան Դիոնը, ով արտաքին գործերի նախկին նախարարն էր, զեկույց էր հրապարակել այն մասին, թե ինչպես Կանադան կարող է ավելի լավ աջակցել Հայաստանի «փխրուն» ժողովրդավարությանը։

Զեկույցում ասվում էր, որ Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը օրինակ է նախկին խորհրդային այլ երկրների համար:

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին 2022 թվականի հունիսին հայտարարել էր, որ Կանադան ի վերջո նոր դեսպանություն կբացի Հայաստանում։

Նրա գրասենյակը հայտնել է, որ դա կօգնի զարգացնել Օտտավայի գիտելիքները կովկասյան տարածաշրջանի մասին, «ուղղորդել Կանադայի արձագանքը զարգացող անվտանգության սպառնալիքներին», կօգնի օտարերկրացիներին՝ վիզաների, իսկ կանադացիներին՝ անձնագրային ծառայությունների հարցերում:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago