Եվրախորհրդարանի պատգամավոր Գի Վերհոֆստադտը պահանջել է պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ:
«Լեռնային Ղարաբաղում աղաղակող էթնիկ զտումը պահանջում է Եվրամիության խիստ պատժամիջոցներ:
Այն պահանջում է նաև վերաիմաստավորել, թե որքանով ենք մենք էներգետիկ ոլորտում կախված նման ռեժիմներից։ Ե՞րբ պետք է Եվրամիությունը վերջապես սովորի աշխարհաքաղաքական խաղը խաղալ ուժով, այլ ոչ թե խոսքերով»,- նշել է նիդերլանդցի պատգամավորը X-ի (նախկին Twitter)։














