Լրահոս 24/7
26.09.2023

Մեր ընտանիքը 6 ամսով օթևան կտրամադրի Արցախից տեղահանված 10 ընտանիքի․ Չալաբյան

Մեր ընտանիքը 6 ամսով օթևան կտրամադրի Արցախից տեղահանված 10 ընտանիքի․ Չալաբյան

Սիրելի բարեկամներ, մեր ժողովրդի նկատմամբ գործած անթաքույց ցեղասպանության հետևանքով, այսօր Արցախի մեր բազմահազար քույրերը և եղբայրները, հերոսական բայց անհավասար պայքարից հետո, ողջ աշխարհի լուռ հայացքի ներքո, ստիպված են ևս մեկ անգամ տեղահանվել իրենց հայրենիքից և տարհանվել Հայաստանի այլ մարզեր, սեփական տներ վերադարձի անորոշ հեռանկարով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին՝ կլինի օթևան, առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, աշխատանք, երեխաների համար կրթություն, թե ցանկացած այլ կրիտիկական կարիք։ Միայն այդ կերպ մենք կարող ենք մեղմել նրանց ցավը և անհուն կորուստների վիշտը և հույս տալ նրանց նոր կյանքի։

Մեր ընտանիքը, որպես առաջին քայլ, այսօր հանձնառություն է ստանձնում վեց ամսով ժամանակավոր օթևան տրամադրել Արցախից տեղահանված 10 ընտանիքների՝ Վայոց ձորի մարզի տարբեր գյուղական համայնքներում։

Մեր ընտանիքը համագործակցում է Վայքում գործող Արշակունի ՀԿ-ի հետ, որը կկազմակերպի ժամանող ընտանիքների ընդունելությունը և տեղավորումը։ ՀԿ տնօրեն Արտավազդ Վարդանյանի հետ կարելի է կապվել 094 810 111 հեռախոսահամարով։

Այս հեռախոսը կարող եք փոխանցել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն։ Հորդորում եմ նաև ձեզնից յուրաքանչյուրին՝ այս դժվարին օրերին ձեր հնարավորությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել մեր քույրերին և եղբայրներին։ Աստված պահապան մեր ժողովրդին և բոլոր գթասիրտ հոգիներին»։

Լրահոս
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
12:21
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
12:16
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
12:02
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
11:39
Պետք է ամեն ինչ անել՝ թմրածությունից խուսափելու համար. վարչապետ
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
11:21
«Այն, ինչ Վեհափառը պետք է ասեր ԱԺ-ում, ասաց մեզ՝ եկեղեցում». Նարեկ Կարապետյան
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
11:17
ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը․ Էդմոն Մարուքյան
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
11:13
Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան է
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
11:07
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը