

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի առաջարկը՝ ստեղծել դիտորդական առաքելություն, որը կհետևի ադրբեջանա-հայկական հակամարտությանը․
«Մենք առարկայական որևէ բան դեռ չենք տեսնում ԼՂ-ում միջազգային մոնիթորինգային առաքելության ստեղծման առաջարկում։
Բացի այդ, դա չի կարող տեղի ունենալ առանց Բաքվի համաձայնության»,— ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Ներկայացնում ենք Պեսկովի հայտարարությունները՝ հիմնական կետերով
. ՌԴ ՆԳՆ ղեկավարի այցը Հայաստան պլանային է
. Կոլոկոլցևի և Փաշինյանի քննարկումներն ընթացիկ հարցերի շուրջ միանգամայն նորմալ է։ Մոսկվան Ղարաբաղի հարցով շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ։ Տնեսական բնագավառում Մոսկվայի և Երևանի համագործակցությունն էական ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում
․ Ռուսաստանը կշարունակի օգնել։ Կրեմլը դեռևս որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղի հարցով դիտորդական առաքելություն ստեղծելու՝ ԱՄՆ-ի գաղափարի մեջ։
ՌԴ խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ առկա մանդատին համապատասխան։
Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ։
ՌԴ-ն, ի համեմատ ԱՄՆ-ի «բանավոր միջամտությունների», դե ֆակտո է ներգրավված է ԼՂ կարգավորման գործընթացում։
Պեսկովը հիշեցրել է էներգետիկայի և ռեսուրսների արտոնյալ մատակարարումների հարցում ՌԴ-ի օգնությունը Հայաստանին՝ մեկնաբանելով այդ ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…