

ԲՀԿ-ն որոշել է, որ չի մասնակցելու ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում ենք: Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, որ չի համապատասխանում այդ պաշտոնին:Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում, որ մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, լինի ՍԴ նախագահ, թե ոչ: Որոշողը Սահմանադրական դատարանն է: Դրա համար որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-հայտարարեց Ծառուկյանը:
Հարցին, թե իրենք Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարեր տեսնո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բան չենք տեսնում»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…