Լրահոս 24/7

ԱԺ-ում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի հարցեր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախագծի հեղինակի հավաստմամբ՝ գործող օրենքով, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որը մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է ՀՀ-ում կամ ունի ՀՀ քաղաքացի զավակ, կամ որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած այն անձին, որի ծնողն ունի ՀՀ քաղաքացիություն:

Առաջարկվում է նաև օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած անձի կողմից դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակումը հանել, քանի որ, ըստ հեղինակի, խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը 3 տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար:

Հեղինակը տեղեկացրել է, որ «Հայաստանում ծնված լինելու» վերաբերյալ դրույթը դուրս է գալիս գործող օրենքից, քանի որ տվյալ երկրում ծնված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիություն ստանալու համար:

Նշվել է նաև, որ Կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են, ինչի արդյունքում էլ նախագիծը լրամշակվել է:

Ըստ Ռուստամ Բաքոյանի` հարցը քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ողջունել է նախագծի ընդունումը և գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը: Նա նաև առաջարկել է շտկել տեխնիկական բնույթի վրիպակը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի հերթական նիստում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago