

Ողբերգական պատմությունը կրկնվում է, քանի որ մենք ականատեսն ենք ծավալվող ժամանակակից ցեղասպանության՝ աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը այսպես է բնորոշել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի քաղաքականությունը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է էթնիկ զտումների:
«Ադրբեջանի և Թուրքիայի ճիրաններում անթիվ հայեր ապրում են անասելի սարսափներ, ունենում մարդկային կորուստներ, հարկադրված տեղահանություն, սով և մեկուսացում, առաջին անհրաժեշտության ապրանքների անհասանելիություն:
Նրանք այն նույն հայերն են, որոնց արմատները խրված են այն հողի մեջ, որը նրանց բազում սերունդներ շարունակ տուն են անվանել»,- ասել է Գիբսոնը իր տեսաուղերձում:
Նա դիմել է միջազգային հանրությանը, կոչ արել անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանելու, նրանց անվտանգ անցման համար մարդասիրական միջանցք ստեղծելու:
Գիբսոնը հորդորել է նաև անհապաղ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…