Լրահոս 24/7

ՀՀ-ն 10 պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ առևանգված գործիչների ազատ արձակման համար

«Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան։ Մենք ներկայացրել ենք 10 պահանջ, որոնց թվում, մասնավորապես, այն է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց», – Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Անդրադառնալով Արցախից առևանգված քաղաքական գործիչների ազատ արձակման հնարավորությանը, Կիրակոսյանը նշել է․

«Ցավոք, սա Հայաստանից և Արցախից մարդկանց առևանգման և գերեվարման առաջին դեպքը չէ։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ։ Ենթադրում ենք, որ նույն տրամաբանությունը կգործի նաև նշված անձանց նկատմամբ»։

Կիրակոսյանը հույս ունի, որ դատարանը միջոցներ կձեռնարկի, որոնք կարգելեն Բաքվի նման պատժիչ վարքագիծը, թեև առանձնապես հույս չունի վճռի վրա.

«Ազատ արձակվելու հավանականությունը փոքր է, նման հիմքեր չունեմ, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ես խոսում եմ ոչ միայն միջազգային դատարանի, այլ նաև ՄԻԵԴ-ի մասին։ Ցավոք, դատարանները չեն միջամտում Ադրբեջանի գործերին և չեն պարտադրում Ադրբեջանին ազատ արձակել։ Մնում է միակ տարբերակ՝ այդ անձանց իրավունքները երաշխավորելու պահանջ ներկայացնել և հնարավորինս կանխել ապօրինի գործընթացները»,- նշել է Կիրակոսյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

10 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

11 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

11 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

12 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

12 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

12 hours ago