Լրահոս 24/7

Հայկական կողմն ունի իր կարմիր գծերը. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի հստակեցրել՝ Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպման արդյունքներով արդյոք փաստաթուղթ կստորագրվի կամ հայտարարություն կընդունվի։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նաև նշել է, որ Հայաստանը միշտ հայտնել է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին․

«Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ, ռազմական ագրեսիայով, միջազգային հարթակներում դիրքորոշմամբ, այս հարցում ապակառուցողական դիրք է գրավում։

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմն ունի իր կարմիր գծերը, այն է՝ հարգանք Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության նկատմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Ըստ Խանդանյանի, Հայաստանը ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց իր ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, եթե խոսքը իր տարածքով անցնող ճանապարհների և հաղորդակցության ուղիների մասին է։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

6 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

6 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

7 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

7 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

8 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

9 hours ago