Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ։

Ընդհանուր առմամբ, Պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ:

Կոռնիձորում, ապա Գորիսում և Վայքում փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել և տեղում լուծում են ստացել մի շարք խնդիրներ, որոնք առնչվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելության, հաշվառման գործընթացների կազմակերպման հետ կապված տարբեր հարցերի, անձանց կացարանով ապահովելուն, առաջնային անհրաժեշտության իրերի, հիգիենայի պարագաների տրամադրմանը։

Պաշտպանը կարևորել է, այդ թվում՝ խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքների կատարելագործման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ընթացակարգերի երաշխավորումն ու երեխաների տարիքային առանձնահատկություններից և կարիքներից բխող առանձնահատուկ մոտեցման ու ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանն աջակցելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 24-ից սկսած՝ շուրջօրյա ռեժիմով իրականացնում է նաև Աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ահազանգերի ու բողոքների ուսումնասիրություն։

Մշտադիտարկվում և ամփոփվում են տեղական և միջազգային մամուլը, սոցիալական մեդիայի հրապարակումները, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրները։

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքներով ուսումնասիրվել է շուրջ 2000 ահազանգ։

Բարձրացված հարցերը վերաբերել են հիմնականում կացարանով, տաք հագուստով, սնունդով ու հիգիենայի պարագաներով, մանկական խնամքի պարագաներով ապահովելուն, ինչպես նաև հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուն, անձանց բժշկական օգնության իրավունքին և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ներկայացված խնդիրները մեծամասամբ հասցեագրվել ու լուծում են ստացել իրավասու մարմինների ներկայացուցիչների, իսկ առանձին դեպքերում՝ կազմակերպությունների և անհատների հետ Պաշտպանի համագործակցության արդյունքում: Միևնույն ժամանակ, Պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման առնչությամբ համակարգային լուծումների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ասվածից զատ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումներն ադրբեջանական մեդիա տիրույթում՝ փաստագրելով էթնիկ հայերի նկատմամբ բռնության կոչերը՝ հատկապես կանանց և երեխաների թիրախավորմամբ, ատելության և թշնամանքի քարոզը։

Նմանօրինակ բոլոր հրապարակումներն ուսումնասիրվել են, և հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է միջազգային գործընկերներին։ Միջազգային գործընկերներին և իրավասու մարմիններին են ներկայացվելու նաև այս փուլում իրականացվող և ամփոփվող փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ ապահովելով նաև նշված հարցերի հասցեավորումն ու լուծումը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago