Լրահոս 24/7

Վարչապետը մանրամասնել է` որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր

«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է»․ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ սկզբունքներում ոչ մի նոր բան չկա։ Առաջին սկզբունքն, ըստ նրա, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29․800 կմ² է, Ադրբեջանինը՝ 86.600 կմ²:

Վարչապետի խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա սահմանների դելիմիտացիայի և, հետագայում, նաև դեմարկացիայի քաղաքական հիմք:

Սահմանազատումից առաջ, ըստ նրա, կարևոր է նաև համաձայնություն ձեռք բերել, թե որ քարտեզների հիման վրա է արվելու սահմանագծումն ու սահմանազատումը.

«Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա 1975թ. քարտեզների վրա, բայց այնպես չէ, որ մեր դիրքորոշումը շատ կարծր է, որովհետև 1975թ հետո էլ են եղել քարտեզներ, որոնք, մեծ հաշվով, նույնի վերարտադրությունն են։

Երրորդ, կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասել է նաՎարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունը.

«Դա կասկածներ է առաջ բերում, որ խաղաղություն ասելով՝ նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»։

Փաշինյանին պարզ չէ՝ ինչն է խանգարում Ադրբեջանին՝ երեք սկզբունքների հիման վրա իր հետ երես առ երես զրուցելուն։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago