Լրահոս 24/7

Մարուքյանն արևմտյան գործընկերներին կոչ է արել ավելի խիստ լինել Ադրբեջանի նկատմամբ

«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անուններով կոչելուց և դատապարտելուց նախ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, և երկրորդ՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։

Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատժելի է զգում՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը՝ Գրանադայում (Իսպանիա):

Ուստի մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ նրա կատարած հանցագործությունների համար։

Արևմուտքը վերջապես պետք է հասկանա, որ եթե դու չես հարգում քո արժեքները, չափանիշները և ինքդ քեզ, ինչո՞ւ պետք է դա անի Ադրբեջանը»,- գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago