Լրահոս 24/7

Եզրակացությունները առաքելությունն իրականացրած ՄԱԿ գործակալությանը չեն. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունը ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից և, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից, տեղի են ունեցել այդ թվում նաև ԱԽ նիստեր: Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել, և այս մասին բարձրաձայնել ենք:

Այդ մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ ԼՂ-ում կատարված իրողությունների վերաբերյալ հարցին:

«Վկայակոչում եք մեկ թե երկու օր առաջ ՄԱԿ-ի համապատասխան խմբի մուտքը ԼՂ. դրան իմ արձագանքը հետևյալն է. եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ:

Մյուս կողմից ես ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, այո՛, ցավոք ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն:

Ես, որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան գործակալության՝ այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, և այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն:

Համենայնդեպս, սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից. կսպասենք, կտեսնենք»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

24 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

37 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

48 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago