

ԱՄՆ-ն նկատի է առնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպումից՝ թեև ԱՄՆ-ն բազմիցս շեշտել է կողմերի միջև երկխոսության կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք նկատի ենք առնում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկված հանդիպմանը։ Այնուամենայնիվ, մենք մշտապես հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Պետքարտուղարը և այստեղ գտնվող մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այդ հարցում, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա», – ասել է Պատելը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար հայտարարված ռազմական օգնությունից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է նույնը անել և փոխել դիրքորոշումը, Պատելը նշել է․ «Ես դիրքորոշման փոփոխության մասին հայտարարություն չունեմ։ Կրկին նշեմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է չափազանց կարևոր մնալ Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հարցում»։
Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է անձամբ ներգրավված լինել այս գործում և պարբերաբար շփումներ է ունենում երկու երկրների իր պաշտոնակիցների հետ։
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…