

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու որոշումը՝ ասելով, թե սա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են Հայաստանի հետ շփումներից կամ բանակցություններից․
«Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան եռակողմ գործընթացին և Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով տարածաշրջանային խաղաղության օրակարգին, որն անցկացվում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Հաջիևը պնդել է, որ իրենք պատրաստ են առաջիկայում Բրյուսելում եռակողմ հանդիպումներ ունենալ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափերով. «Ադրբեջանական կողմը նաև աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ և երկկողմ երկխոսությանն ու բանակցություններին»:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…