

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ այս անգամ Շիրակի մարզում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին, համայնքապետերին, նրանց աշխատակազմերին՝ առաջին օրերին բռնի տեղահանված քաղաքացիների տեղավորման աշխատանքները պատշաճ կատարելու համար` հավելելով, որ այդ փուլը կարելի է համարել ավարտված և ժամանակն է անցնել հաջորդ փուլին.
«Հիմա սկսում ենք հավաքագրել այն բոլոր տվյալները, թե որտեղ են տեղակայվել մեր հայրենակիցները, ինչ կարիքներ ունեն, արդյոք բոլորն ապահովված են սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով, արդյոք երեխաներն արդեն դպրոց հաճախում են, թե ոչ։ Հենց կարիքները գնահատվեցին, դրանց լուծում տալն ավելի հեշտ կլինի»,-ընդգծել է նախարարը։
Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց։
Նախարարը հանձնարարել է նաև համայնքներում, բնակավայրերում բռնի տեղահանված քաղաքացիներին ամենօրյա այցերի ժամանակ իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի, միանվագ 100 հազարական դրամների, 40+10 հազար դրամների, ինչպես նաև դրանք ստանալու ընթացակարգերի մասին։
Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում իրականացվող աշխատանքներում ներգրավել կամավորների։
Խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը զեկուցել է մարզում ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների մասին։
Շիրակի մարզում այս պահին ապաստանել է մոտ 3600 բռնի տեղահանված քաղաքացի։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…