Լրահոս 24/7

Ամերիկյան ինքնաթիռը Սիրիայում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք

Միացյալ Նահանգները խոցել է թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքը, որը հայտնվել էր Սիրիայում ամերիկյան զորքերի տարածքում, հայտարարել է Պենտագոնը: Առաջին անգամ Վաշինգտոնը խոցում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ինքնաթիռը, գրում է Reuters-ը։

Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի առավոտյան Սիրիայի Հասաքա քաղաքում ավիահարվածներ են հասցրել ամերիկյան զորքերից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Մի քանի ժամ անց թուրքական անօդաչու թռչող սարքը մոտեցել է ամերիկյան զորքերին մոտ կես կիլոմետր հեռավորության վրա և, սպառնալիք համարվելով, խոցվել F-16 ինքնաթիռի կողմից:

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ խոցված անօդաչու թռչող սարքը Թուրքիայի զինված ուժերինը չէ, սակայն չի նշել, թե ում է պատկանում:

Պաշտոնյան նաև հայտնել է, Թուրքիայի ազգային հետախուզական գործակալությունը Սիրիայում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների թիրախներին անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո: Ռազմական օդային հարվածներից Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է քուրդ զինյալների 30 թիրախ, այդ թվում՝ բազմաթիվ զինյալներ, նավթահոր, պահեստ, թաքստոցներ:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago