Լրահոս 24/7

Հայտնի են Երևանի նորընտիր ավագանու հանձնաժողովների նախագահները և փոխնախագահները

Երևանի նորընտիր ավագանու օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր հանձնաժողովների նախագահների, տեղեակալների ընտրությանը։

Նորընտիր ավագանին 35 կողմ ձայնով Երևանի ավագանու պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրեց ՔՊ խմբակցությունից առաջադրված թեկնածու Մարատ Թոխյանին։

ՔՊ խմբակցությունը պետաիրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահի թեկնածության համար ներկայացրել էր Արման Բաբաջանյանի թեկնածությունը ։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 37 կողմ ձայնով։

ՔՊ խմբակցությունը քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողի նախագահի թեկնածության համար առաջարկեց Ալեքսանդր Բադալյանի թեկնածությունն։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 32 կողմ ձայնով։

«Հանրային ձայն» խմբակցությունը Վահան Ավագյանի թեկնածությունը առաջադրեց քաղաքաշինության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար։ 37 կողմ ձայնով հաստատվեց նրա թեկնածությունը։

ՔՊ խմբակցությունը Հայկ Միրզոյանի թեկնածությունն առաջարկեց կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողի նախագահի թեկնածության համար։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 32 կողմ ձայնով։

«Հանրապետություն» խմբակցությունը Գոհար Բալդրյանի թեկնածությունն առաջարկեց կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողի փոխնախագահի թեկնածության համար։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 32 կողմ ձայնով։

Ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հանրապետություն» խմբակցությունն առաջադրեց Հայկ Սահակյանի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 31 կողմ, 3 դեմ ձայներով:

ՔՊ խմբակցությունը Դիանա Քերոբյանի թեկնածությունն առաջարկեց ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողի փոխնախագահի թեկնածության համար։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց՝ 37 կողմ ձայնով։

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

24 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

37 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

48 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago