Լրահոս 24/7

Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ Տ.Մ.-ն, 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի հուլիսի 6-ին, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող՝ 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին:

Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ կապի օպերատորի հետ և մինչև Սերս համայնքի ղեկավար Տ.Մ.-ի պաշտոնավարման ավարտը՝ կապի օպերատորից ստացել 3 մլն 840 հազար դրամ շահույթ, որից Սերս համայնքի բյուջե վճարվել է ընդամենը 18 հազար դրամը:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավար Տ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազը միջնորդագիր է ուղարկել Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարան՝ Թ.Հ.-ի հետ պայմանագրերը լուծելու և կապի օպերատորի հետ համայնքի անունից նոր պայմանագիր կնքելու նպատակով։

Ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի կողմից Սերս համայնքի և Թ.Հ.-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է. միջոցներ են ձեռնարկվել համայնքապետարանի և «Յուքոմ» ՓԲ ընկերության միջև նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

28 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

42 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 hours ago