

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևանում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Այս մասին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ․
«2023թ․ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորված «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին համագործակցություն սկսել՝ ի նպաստ մայրաքաղաք Երևանի զարգացան և երևանցիների բարօրության։
Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…