

Սեպտեմբերին Արցախի դեմ լայնածավալ հարձակման հետևանքով Ղազարյանների և Սարգսյանների ընտանիքներում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Հրետակոծության հետևանքով զոհվեցին Ղազարյանների երկու որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը։
Սարգսյանների ընտանիքի համար ողբերգական հետևանք ունեցավ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում բռնկված ուժեղ պայթյունը։ 4 անչափահաս երեխաների ծնողները 51-ամյա Սաշա Սարգսյանը և 45-ամյա Լիանա Սարգսյանը 4-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին Սյունիք, սակայն նրանց կյանքը փրկել չհաջողվեց։ Այժմ 4 անչափահաս երեխաների խնամքը նրանց տատիկի ուսերին է։
Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին ՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն դրամ տրամադրելով։
«Հենց այսպես՝ օգնության ձեռք մեկնելով, մեր միասնությամբ միայն կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր, ամուր և տոկուն մնալ, պատրաստ լինել վերակառուցելու և ստեղծելու ավելի պայծառ ապագա բոլորիս համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…