

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից, որում ապրել է դարերով:
Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, քանի որ մարդիկ չեն լքել իրենց տունը իրենց ազատ կամքով: Մենք գիտենք նաև, որ էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են: Սա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շատ լուրջ խախտում է: Նրա դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել»,- ասել է պատգամավորը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…