Լրահոս 24/7

ԵՄ-ն 75 միավոր տրանսպորտային միջոց կնվիրի Պարեկային ծառայությանը

Եվրոպական միությունը նախատեսում է ՀՀ-ին անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել 75 միավոր տրանսպորտային միջոց, որն ամրակցվելու է Պարեկային ծառայությանը։ Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են Եվրոպական միության կողմից 51 միավոր տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետությանը հանձնելու աշխատանքները։ Այդ մասին որոշումն ընդունվեց Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հիշեցրեց, Պարեկային ծառայությունը գործում է 6 մարզերում և Երևան քաղաքում, իսկ այս ամսվա վերջից կգործի ՀՀ ամբողջ տարածքում՝ ներառելով Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Ձեռք բերվելիք տրանսպորտային միջոցները տրամադրվելու են այս 4 մարզում ծառայություն իրականացնելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշման նախագծին, հիշեցրեց, որ դեկտեմբերին Պարեկային ծառայությունը կգործարկվի նաև Սևանա լճում:

«Մենք այս պահին ունենք 2 մոտորանավակ, որը ՀՀ-ին նվիրել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, ևս 2 մոտորանավակ ձեռք ենք բերում մրցույթով, ևս 1 մոտորանավակ մենք որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից: Երբ կգա, տեղ կհասնի, այդ ժամանակ կասենք՝ որ երկրից է նվերը»,- ասաց նա և ընդգծեց՝ ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա, և պետք է նախապատրաստել բնակչությանը այս ծառայության գործունեությանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

7 hours ago