Լրահոս 24/7

Այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով. Ռուբինյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ–ում հանդես են գալիս ագրեսիվ հայտարարություններով, ինչն անընդունելի է։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ նախագահությունը չպետք է նման բան թույլ տա.

«Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը և արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը։ Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։

Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100․000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, որոնք զոհվել են, բաժանվել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, ռեժիմի հստակ մտադրությունն էր, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Բայց սա ամենը չէ։

Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ նույնիսկ մի ամբողջ բնակչություն էթնիկ զտման ենթարկելուց մի քանի շաբաթ հետո գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը արևմտյան Ադրբեջան են անվանում»,– ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։

Ըստ նրա՝ պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը սպառնալիք է դարձել միջազգային իրավակարգի համար.

«Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով։ Եվ մենք, որպես Հայաստանի պատվիրակություն, ակնկալում ենք ձեզնից յուրաքանչյուրի, որպես միջազգային հանրության ներկայացուցչի, աջակցությունն այս հարցում, որովհետև սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավակարգի խնդիր է։

Հարգելի նախագահողներ, խնդրում եմ թուլ չտալ որևէ մեկին՝ այստեղ օգտագործել իռեդենտիստական, ագրեսիվ տերմիններ։ Անթույլատրելի է Հայաստանը արևմտյան Ադրբեջան անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago