Լրահոս 24/7

ՀՀ-ն հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է. փաստաբան

Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիս Մակդոնալդը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի մասշտաբները և հասցված վնասի չափը հսկայական են։

Նրա խոսքով, իրավիճակը ողբերգական է. մարդիկ ընդամենը մի քանի օրում լքել են իրենց պատմական հայրենիքը։

«Մտածեք, թե ինչի միջով են նրանք անցել։ Նրանք կորցրել են ամեն ինչ՝ տունը, պատմությունը, իրենց նախնիների հայրենիքը»,- ասել է նա՝ խոսելով ԼՂ հայերի տառապանքների մասին։ Ըստ Մակդոնալդի, վերջին հարձակումը եղել է հանկարծահաս. «Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի ծրագիրն էր»։

Ըստ փաստաբանի՝ Ադրբեջանն այժմ անընդհատ ոտնահարում է նրանց իրավունքները, կլանում է Լեռնային Ղարաբաղը բոլոր իմաստներով, ոչնչացնում է տարածաշրջանի հայկական էությունը՝ հայերի վերադարձի հնարավորությունը բացառելու համար։ Փաստաբանն ասել է, որ Ադրբեջանը 300 հետախուզվողի ցուցակ է կազմել, որոնց ուզում է ձերբակալել։ Նա հիշեցրել է ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալության մասին.

«Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված ներկայացուցիչներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է»։

Ըստ փաստաբանի, Ադրբեջանը, որի նախագահը հպարտանում է շների պես հայերին վտարելով, արդարադատության միջազգային դատարանին խնդրում է հավատալ հայերին պաշտպանելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին. «Նա նրանց 9 ամիս սովի է մատնել, իսկ հիմա պատրաստ է պաշտպանել նրանց»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

26 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

36 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago