

Հոկտեմբերի 13-15-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի կունենա տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որն իր շուրջ է համախմբում տեխնոլոգիական առաջընթացի ձգտող շուրջ 100 մասնակից ընկերությունների ողջ աշխարհից:
Միջոցառման գլխավոր աջակիցներից է Fastex-ը, որը ստանձնել է Web3 հովանավորի դերը և պատրաստ է իր նորարարական լուծումներով աջակցել նորագույն տեխնոլոգիաների առաջընթացին:
Այս տարի ևս Fastex-ը կներկայանա էկոհամակարգի բոլոր լուծումներով և նախագծերով՝ մասնավորապես շեշտը դնելով էկոհամակարգի կողմից ընտրված Բահամուտ բլոկչեյնի նոր դրամաշնորհային ծրագրի` Bahamut Grants-ի վրա:
Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են կյանքի կոչել իրենց web3 նախագծերը:
Ծրագիրը թույլ կտա ստեղծել ամուր հիմքեր ունեցող, կայուն և զարգացած բիզնես Web3 ոլորտում: Fastex-ի թիմը պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել հիմնական պրոդուկտներին, ինչպիսիք են էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթը, NFT մարքեթփլեսը, մետավերս տիրույթը, կրիպտոարժույթի փոխանակման հարթակը և այլն:
Միջոցառման ողջ տարածքում կարող եք ծանոթանալ Fastex-ի բացառիկ AKNEYE հավաքածուի նմուշներին: Տեղական, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների բացառիկ աշխատանքները կհետևեն այցելուներին ողջ ընթացքում, իսկ դրանց NFT տարբերակները հասանելի են բոլորին ftNFT հարթակում:
Բաց մի՛ թողեք Fastex-ի, ինչպես նաև այլ առաջատար ՏՏ ընկերությունների մասին ավելին իմանալու հնարավորությունը Digitec 2023-ի շրջանակներում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…