

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելից մեկնում է Հորդանան՝ հանդիպելու թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, որից հետո պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելքի մի շարք կարևոր երկրներ՝ կոչ անելով ճնշում գործադրել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման վրա՝ իսրայելցի պատանդներին ազատելու համար։
«Այստեղից ես մեկնում եմ Հորդանան, որտեղ կհանդիպեմ Նորին Մեծություն թագավոր Աբդալլահի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբբասի հետ: Առաջիկա օրերին մենք կհանդիպենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների հետ»,- ասել է Բլինքենը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կհամոզի այդ երկրներին կանխել Գազայի հատվածի շուրջ հակամարտության ընդլայնումը և օգտագործել իր ազդեցությունը ՀԱՄԱՍ-ի վրա՝ «պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…