

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև, սկզբի համար նախարարների մակարդակով, խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ:
Այս մասին Բիշքեքում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ղարաբաղյան ճգնաժամը Արևմուտքի փորձերի ամենաթարմ օրինակն է՝ խաթարելու Մոսկվայի հարաբերություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ» – մտահոգություն է հայտնել ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է նաև, որ վերջին 3 տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիաները կանխելու համար, կարգավորման ուղղությամբ աշխատանք է տարվել եռակողմ ձևաչափով, և ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները։
Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Բիշքեկում են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում հանդիպմանը, ինչի մասին հայտարարել էր ՀՀ կառավարությունը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…