

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը ոչ միշտ է իրեն գործընկերային պահում ԱՊՀ երկրների նկատմամբ, փոխանցում է «ԲելՏա» գործակալությունը։
«Սկզբից մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, հետո՝ դե-ֆակտո Ուկրաինան։ Մոլդովայի մասով կան մեծ հարցեր։ Ցավոք, ոչ միշտ է իրեն իբրև գործընկեր պահում նաև Հայաստանը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Բիշքեկում են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում հանդիպմանը, ինչի մասին հայտարարել էր ՀՀ կառավարությունը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…