

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավատարիմ մնալով 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ժամանակավոր հավատարմատարն ի պատասխան արձագանքել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարեւոր է, որպեսզի Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետագա ճակատագրին առնչվող մի շարք հարցերի՝ առաջնահերթություն դիտարկելով անվտանգությունն ու իրավունքների անվերապահ իրացումը:
Խոսվել է Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ ձեռնարկելու հնարավորություններից:
Յապ Ֆրեդերիքսն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ այն համարելով առաջնային եւ շատ կարեւոր քայլ:
Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին:
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…