

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը:
«Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ ոչ մի կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։
Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում 5 նախագահ է ընտրվել Լեռնային Ղարաբաղում, որը Freedom House-ը գնահատել է որպես «մասամբ ազատ»՝ 37 միավոր բոլոր ցուցանիշներով, իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ»՝ 9 միավորով, չեն կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։
Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, Եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։
Ադրբեջանը պետք է վերջ տա մարդկանց հիմնարար ազատությունները և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակի բոլոր բանտարկյալներին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…