

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։
Նախարարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում անվտանգ, ազատ, արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:
Վահե Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ևս անմիջականորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների ապահովման աշխատանքներում։
Նախարարը բարձր գնահատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին:
Օլիվիե դը Կոտինին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իր հերթին նշել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Նա հատուկ անդրադարձ է կատարել օրեր առաջ ԵՄ շրջանակներում Հայաստանում անցկացված «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին և ընդգծել Ֆրանսիայի ակտիվ մասնակցության մասին։
Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…