Լրահոս 24/7

Առավել քան 81 000 անձ ստացել է միանվագ 100-հազարական դրամ աջակցությունը

Միանվագ 100-հազարական դրամներն այս պահի դրությամբ ստացել է առավել քան 81 հազար անձ: Աջակցության գումարներն արդեն իսկ փոխանցվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում այս գումարները փոխանցվել էին 52 600 անձի: Այսօրվա տվյալներով՝ արդեն 29 078 անձի ևս փոխանցվել են գումարները, որից 14 593-ը անչափահասներ են: Այսինքն՝ առավել քան 80 հազար անձի փոխանցվել են միանվագ գումարները, մյուսների դիմումները մշակման փուլում են»,- ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հյուրանոցներից ու հյուրատներից արդեն իսկ տեղափոխվում են վարձակալած բնակարաններ:

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ Կառավարությունը ավելի քան 58 հազար մարդու կեցավայր է տրամադրել:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago