Քաղաքականություն

Սարգիս Գալստյանը «մեր բակու՞մ է». Վահրամ Աթանեսյան

Անանուն, բայց խիստ պատվախնդիր արցախցիները, պարզվում է, պատրաստվում են դատական հայց հարուցել լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ:

«Հիմքը» նրա ֆեյսբուքյան գրառումն է, որ Սարգիս Գալստյանը Բաքվի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիեւը Ստեփանակերտի պարետ է նշանակել ոստիկանության ոմն գեներալ-մայորի:

Սա է Թաթուլ Հակոբյանի դեմ դատական հայցի հիմնավորումը: Բայց գործ ունենք ավելի հետաքրքիր տեղեկատվության հետ: Ըստ լրատվամիջոցներից մեկի՝ Սարգիս Գալստյանը մնացել է Ստեփանակերտում, քանի որ ի պաշտոնե հանդիսանում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Արցախի նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել է սեպտեմբերի 28-ին:

Հոկտեմբերի 4-ից բոլոր պաշտոնյաները գտնվում են Երեւանում: Արցախում հայ բնակչություն գործնականում չկա: Ի՞նչ գործառույթներ է իրականացնում Սարգիս Գալստյանը՝ որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, եթե Արցախում հայ չկա, կառավարման մարմիններն էլ Երեւանում են: Հայաստանում հանգրվանած Արցախի որեւէ պաշտոնյա, առաջին հերթին՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, Սարգիս Գալստյանի հետ կապ ունի՞, նրան պետական հանձնարարություններ տալի՞ս է: Դիցուք, ասենք ԿԳՄՍ նախարարը Սարգիս Գալստյանի միջոցով կարողանու՞մ է քննարկել Արցախի պետական թանգարանի կամ թատրոնի հարցը: Խնդիր է, չէ՞:

Ստեփանակերտում է մնացել, ամենայն հավանականությամբ, Արցախի պետական արխիվը: Պահպանվու՞մ է, պահպանվելու՞ է: Ի՞նչ է սպասվում ԱրՊՀ-ին: Թողնվել է բոլորովին վերջերս կապիտալ վերանորոգված շենք, գույք, սարքավորումներ, հարուստ գրադարան: Սարգիս Գալստյանը լիազորվա՞ծ է Բաքվի ուժայինների եւ համապատասխան գերատեսչությունների հետ քննարկելու նման հարցեր: Ի վերջո, փակված չէ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության թեման:

Նախագահ Շահրամանյանը նրան լիազորե՞լ է շարունակել Եվլախում սկսված բանակցությունները: Նշանակված է եղել նա Ստեփանակերտի պարետ, թե՝ ոչ ի՞նչ կարեւորություն ունի: Իրողություն է, որ Սարգիս Գալստյանը նախկինում ծառայել է Արցախի ԱԱԾ-ում, եղել է Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիում հյուրանոցի տնօրեն, ռազմա-հայրենասիրական դաստիարակության նախարարության աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Նրա եւ Ստեփանակերտում մնացած մի քանի այլ հայերի միջեւ տարբերությունը հսկայական է: Որոշ շրջանակներ արդեն Սարգիս Գալստանի ստեփանակերտյան առաքելության շուրջ հանրային մտահոգությունը ներկայացնում են որպես նրա դեմ «բարոյական հալածանք»: Ամենեւին: Խոսքը Սարգիս Գալստյան մարդու անձնական ընտրության մասին չէ, այլ՝ թե ինչու՞ վերջին պահին Արցախի նախագահը նրան նշանակել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, եւ նա մնացել է Ստեփանակերտում: Պարզ, կենցաղային հարց. այսօր ո՞վ է վճարում Սարգիս Գալստյանին՝ որպես Ստեփանակերտում մնացած արցախցի պաշտոնյայի: Ինչպե՞ս: Ապրելու համար մարդուն ֆինանսական միջոցներ են պետք, չէ՞:

Ահա հարցերի հարցը՝ Սարգիս Գալստանը «մեր բակու՞մ է»: Ստեփանակերտում նրան ընդունում են որպես ու՞մ: Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման իմաստը այս հարցի պատասխանի ակնկալիքն է: Նա անձի արժանապատվությունը չի վիրավորել: Փորձել է Արցախի իշխանությունների արձագանքն ստանալ: Իսկ նրանք այս կամ այն լրատվամիջոցի օգնությամբ սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն թող պարզաբանումներ անեն:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago