Լրահոս 24/7

Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Այս մասին հայտնում է APA-լրատվական գործակալությունը։

Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից հրաժարվելու մասին, նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Ադիլովան:

Բաքվում շարունակվող ապօրինի դատավարության ժամանակ Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքների մասով։

Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործություններին. «Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Մարտերի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»։

Նշենք, որ Խաչատրյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործի դատավարության ժամանակ նրա փաստաբանը միջնորդել է ազատել իրեն հանձնառությունից՝ պատճառաբանելով, թե շաքային դիաբետով է տառապում և արտերկում բուժման կարիք ունի։

Խաչատրյանը չի առարկել այդ միջնորդությանը, ինչից հետո դատավորը նոր փաստաբան է նշանակել Ռադմիլա Աբդուլովային։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago