

«Ես ԵԽ եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն, ունի խաղաղության կարիք, այսինքն, մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով». ԵԽԽՎ–ում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղության մասին պատկերացումները որևէ կերպ չեն հակադրվում տարածաշրջանի շահերին.
«Մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը, և խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանձնառությունը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների հանգամանքը։
Ըստ Փաշինյանի՝ Գրանադայում հոկտեմբերի 5-ին խաղաղության գործընթացում բեկում մտցնելու հնարավորություն կար, սակայն Ալիևը հրաժարվեց գալ այդ համաժողովին։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…