

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 18-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված երրորդ համաժողովին։
Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել ենթաազգային համագործակցության վերաբերյալ «Խելացի քաղաք և քաղաքային կառավարում» թեմայով ֆորումին։
Իր խոսքում նախարարն ընդգծել է խելացի տեխնոլոգիաների կիրառման կարևորությունն ու առավելությունները։
«Հայաստանի համար առավել քան կարևոր է քաղաքային կառավարման արդյունավետ մոդելի ընտրությունը, և այս համատեքստում ՀՀ կառավարությունը որդեգրել է քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում խելացի տեխնոլոգիաների կիրառման քաղաքականություն», – նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է խելացի բաղադրիչով ծրագրեր մշակել և իրականացնել, մասնավորապես՝ էներգետիկայի, ճանապարհաշինության, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, քաղաքացիների անվտանգության ապահովման, կրթության և այլ ոլորտներում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…