Հասարակություն

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը հաստատվեց

Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ ակադեմիական քաղաքի տեղադիրքի համար նախատեսված է 17-րդ թաղամասի մերձակայքն ու «Հայֆիլմ»–ի տարածքը, որոնց մակերեսը շուրջ 700 հա է. «Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի»։

Նախարարը նշեց, որ ակադեմիական քաղաքում կտեղակայվի մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական և մինչև 8 միջազգային կամ մասնավոր բուհեր. «Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով կամ այլ եղանակներով։ Այդտեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44.000 մարդ։ Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփական հողերի վրա անկանոն շինարարութունից խուսափելու համար ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

1 hour ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

1 hour ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

22 hours ago