Հասարակություն

ԼՂ-ից տեղահանված ավելի քան 3000 մարդ հեռացել է Հայաստանից

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 մարդ դուրս է եկել Հայաստանից. կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա չի բացառել, որ այդ անձինք միգուցե արտերկրի իրենց հարազատներին տեսակցելու նպատակով են դուրս եկել, սակայն նա կոչ արեց որպես առաջնային պլան ունենալ Հայաստանում մնալը, ոչ թե արտագաղթելը:

«Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Ես կոչ եմ անում ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քույրեին ու եղբայրներին՝ Հայաստանից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան։ Մենք ավելի քան 100 մլն դոլարի հատկացում ենք արել, տարբեր ծրագրեր ենք անելու, բայց միջնաժամկետում մեր ծրագրերը ոչ թե լինելու են առանձին, այլ նույն չափով հասանելի լինեն թե ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, թե Հայաստանի այլ քաղաքացիներին»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

1 hour ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

4 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

22 hours ago