

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և պաշտոնյաների կողմից ստացած նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:
Ըստ նախագծի՝ հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, գործուղումների շրջանակներում կամ դրանց ժամանակ տրվող նվերները (նաև՝ արարողակարգային) իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն, և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման բավական բարդ է. «Բազմաթիվ խնդիրների ու բարդությունների ենք հանդիպել համակարգը մշակելիս։ Ի սկզբանե թեմա կար, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, բայց արձանագրեցինք, որ դրա հետ պետության պատմությունը ցաքուցրիվ կանենք, ու որևէ հետագիծ չի մնա, նաև այլ խնդիրների էլ ենք բախվում, բայց մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն ու բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների»։
Նա ասաց, որ հարկավոր է նախ և առաջ սահմանել, թե ինչ է նվերը։
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…